«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Արձանագործի վարպետությունը

Արձանագործի վարպետությունը
13.10.2026 | 00:00

Հոկտեմբերի 13

- Տեր, հավատո՛ւմ ենք, օգնի՛ր մեր անհավատությանը: Տե՛ր, լսի՛ր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն:
- Ինչպես ասացի` քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով: Այո’. անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների` պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատք, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատք, որ ամեն օր ներկայի պարզ տեսությամբ hետ նայելով, անցած օրերի հավատքը նկատեք իբրև անհավատություն:
Իմ թագավորության գեղեցկությունը իր աճումի մեջ է: Այդ թագավորության մեջ միտում կա միշտ առաջադիմելու. շարունակ մի երթ կա` զորությունից զորություն, փառքից փառք: Հաստատվե՛ք Իմ թագավորության մեջ. օթևա՛ն ունեցեք այնտեղ և շուտով կխուսափեք նույն տեղում կանգնած մնալուց ու կարծրացումից: Հավիտենական կյանք. լիառատ կյանք է խոստացված բոլոր նրանց, ովքեր Իմ թագավորության մեջ իրենց կացարանն ունեն:
Զուր ժամանակ մի՛ վատնեք մտածելով ձախորդությունների ու թերությունների վրա: Հաշվի առեք օգտակար այն դասը, որ սովորեցիք դժվարություններից և ընդունեք դրանք` իբրև աստիճաններ վերելքի: Վեր բարձրացեք ու հընթացս մոռացեք, թե ինչպես կամ ինչից էին պատրաստված աստիճանները: Բնավ կարևոր չէ` նրանք ուրախությունի՞ց թե՞ տրտմությունից, հաջողությունի՞ց թե՞ անհաջողությունի՞ց, դեղ- սպեղանիի՞ց, թե՞ վերքերից են կազմված: Էականն այն է, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:
Մի ուրիշ դաս էլ սովորե՛ք: Երբ արձանագործը անպիտան մարմար է գտնում, այն մի կողմ է նետում` չունենալով մշակելու հնարավորություն: Բայց հակառակ ամեն ինչի, այդ մարմարի կտորը իրեն կատարյալ կարծելով` արհամարհանքով է նայում այն կտորին, որի վրա քանդակագործն աշխատում է` տաշելով ու կատարելագործելով այն: Այս օրինակից դաս առեք ձեր կյանքի համար:
Դիտվել է՝ 128

Մեկնաբանություններ